ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Բրազիլիայի պետական տոների շարքին ավելացել է Պելե արքայի տոնը

Բրազիլիայի պետական տոների շարքին ավելացել է Պելե արքայի տոնը

Այսուհետ Բրազիլիայում  նոյեմբերի 19-ին կնշվի «Պելե արքայի» տոնը։ Որոշումն ընդունվել է երկրի կառավարության կողմից։

Այդ օրն ընտրվել է, քանի որ 1969 թվականի նոյեմբերի 19-ին Պելեն խփել է իր 1000-րդ գոլը «Վասկո դա Գամայի» դեմ խաղում։

Հիշեցնենք, որ համաշարհային ֆուտբոլի լեգենդը պատմության միակ խաղացողն է, որը երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն՝ (1958, 1962, 1970) տիրանալով «Ոսկե աստվածուհու» գավաթին։ «Ֆուտբոլի արքա» մականունը կրող բրազիլացին կյանքից հեռացել է  2022 թվականի դեկտեմբերի 29-ին։

Աղբյուրը՝ Armsport.am:

  • Կիսվել: