շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պարածանրամարտի Հայաստանի հավաքականի հետ  կաշխատի Բրազիլայի 2023 թ․ լավագույն մարզիչը

Պարածանրամարտի Հայաստանի հավաքականի հետ կաշխատի Բրազիլայի 2023 թ․ լավագույն մարզիչը

Բրազիլիայի պարածանրամարտի հավաքականի ավագ մարզիչ Վալդեցիր Լոպեսը, որը ճանաչվել է Բրազիլիայի 2023թ լավագույն մարզիչ, ներգրավվել է հավաքական թիմի առաջատար մարզիկների պատրաստվածության աճի բարձրացման աշխատանքներում։ Այս մասին հայտնում է Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեի մամուլի քարտուղարությունը։

Հայաստանի պարածանրամարտի հավաքական թիմի մարզչական կազմն ամենօրյա ռեժիմով շարունակում է հավաքական թիմին նախապատրաստել առաջիկա կարևորագույն և Պարալիմպիկ խաղերի ուղեգրի նվաճման որակավորման մրցաշարեր համարվող Դուբայ-2024 և Թբիլիսի-2024 աշխարհի գավաթի մրցաշարերին։

  • Կիսվել: