երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բրավո իմ տղաներին. բռնցքամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը՝ ԵԱ-ի մասին (լուսանկարներ)

Բրավո իմ տղաներին. բռնցքամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը՝ ԵԱ-ի մասին (լուսանկարներ)

Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանը Իտալիայում կայացած Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունից հետո գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ ամփոփելով մրցաշարը մեր ընտրանուն համար, գրում է armsport.am-ը: 

«Իտալիա: Ավարտվեց Եվրոպայի առաջնությունը: Մենք արժանիորեն հանդես եկանք: Եվրոպայի լավագույն բռնցքամարտիկ ճանաչվեց Արթուր Բազեյանը, արծաթե մեդալակիր դարձավ Համբարձում Հակոբյանը: Բրավո իմ տղաներին:

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր անհանգստանում էին մեզ համար ու երկրպագում էին մեզ: Շնորհակալություն եմ հայտնում նաև բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանին»,- գրել է Աղամալյանը ու տեղադրել այս լուսանկարները:

56կգ քաշային Արթուր Բազեյանը ճանաչվել է Իտալիայում կայացած բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության լավագույն բռնցքամարտիկ։

Հայ մարզիկը անցկացրել է 4 մենամարտ և բոլորում համոզիչ առավելությամբ հաղթել մրցակիցներին։ Եզրափակիչ մենամարտում Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սանը իռլանդացի մրցակցին հաղթել է նոկաուտով։

 

 

  • Կիսվել: