հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Բրաիմա Կանդեն համալրել է «Վեստ Արմենիայի» շարքերը

Բրաիմա Կանդեն համալրել է «Վեստ Արմենիայի» շարքերը

Պորտուգալիայի պատանեկան և երիտասարդական հավաքականների նախկին ֆուտբոլիստ Բրաիմա Կանդեն համալրել է «Վեստ Արմենիայի» շարքերը, տեղեկացրել է ակումբի մամուլի ծառայությունը։

28-ամյա հենակետային կիսապաշտպանը ֆուտբոլային կրթությունը ստացել է հեղինակավոր ակումբներում՝ հանդես գալով անգլիական «Ֆուլհեմի» Մ-18 թիմում, պորտուգալական «Սպորտինգի» Մ-19 թիմում և «Պորտու Բ»-ում:

Կանդեն մի շարք երկրներում հանդես գալու մեծ փորձ ունի՝ Հունաստան, Գերմանիա, Իսլանդիա, Լիտվա, Ջիբրալթար:

  • Կիսվել: