հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
BMW-ն մեքենա է նվիրել Մբապեին, սակայն ֆուտբոլիստը վարորդական իրավունք չունի

BMW-ն մեքենա է նվիրել Մբապեին, սակայն ֆուտբոլիստը վարորդական իրավունք չունի

Գերմանական BMW ավտոարտադրողը, որը Մադրիդի «Ռեալի» հովանավորն է, թիմի նորեկ հարձակվող Կիլիան Մբապեին նվիրել է i7 M70 xDrive էլեկտրական մեքենա։ Այս մասին հայտնում է Marca-ն, փոխանցում է armsport.am-ը:

Սակայն, ինչպես ընդգծում է աղբյուրը, 25-ամյա ֆուտբոլիստը չունի վարորդական իրավունք, ինչի պատճառով նա ստիպված կլինի նստել ուղևորի նստարանին։

Հունիսի 3-ին Մբապեն պաշտոնապես դարձավ Մադրիդի «Ռեալի» խաղացող։ Հուլիսի 16-ին նրա շնորհանդեսը կայացավ որպես Արքայական ակումբի ֆուտբոլիստ։

  • Կիսվել: