երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Բետիսից արձագանքել են Թիկնիզյանի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերին

Բետիսից արձագանքել են Թիկնիզյանի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերին

 «Բետիսի» մարզական տնօրեն Մանու Ֆահարդոն մեկնաբանել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» հայ ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանի նկատմամբ ակումբի հետաքրքրության մասին տեղեկությունը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

— Թիկնիզյանը կա՞ ձեր ակումբի շորթ-լիստում։

— Մենք չենք փնտրում ոչ մեկին ձախ պաշտպանի դիրքում։ Հետևաբար, այն, որ մենք հետաքրքրված ենք այս խաղացողի պայմանագրով, ճիշտ չէ, — ասել է Ֆահարդոն Sport24-ի թղթակից Վլադիսլավ Շապիրոյի հետ զրույցում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հայ ֆուտբոլիստով հետաքրքրվում է նաև «Սևիլյան»։

  • Կիսվել: