հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Բայերը» հաղթանակ կորզեց «Հոֆենհայմի»-ից

«Բայերը» հաղթանակ կորզեց «Հոֆենհայմի»-ից

Բունդեսլիգայի 27-րդ տուրում «Բայերը» սեփական հարկի տակ ընդունել է «Հոֆենհայմին» և 2։1 հաշվով կամային հաղթանակ է տարել:

33-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է «Հոֆենհայմի» հարձակվող Մաքսիմիլիան Բայերը։ 88-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Ռոբերտ Անդրիչը հավասարեցրել է հաշիվը, իսկ 90+1-ին Պատրիկ Շիկը խփել է հաղթական գնդակը: «Բայերի» անպարտելի շարքը բոլոր մրցաշարերում հասել է 39 հանդիպման:

«Բայերը» գլխավորում է Բունդեսլիգայի 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակը։ Թիմը 27 հանդիպումից հետո վաստակել է 73 միավոր։ «Հոֆենհայմը» 33 միավորով 9-րդ տեղում է:

  • Կիսվել: