կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Բաթումիում անցկացվում է շախմատի պատանիների աշխարհի գավաթը. Հայաստանը մրցաշարում ներկայացնում է Սոֆիա Բաղրամյանը

Բաթումիում անցկացվում է շախմատի պատանիների աշխարհի գավաթը. Հայաստանը մրցաշարում ներկայացնում է Սոֆիա Բաղրամյանը

Հունիսի 22-ից հուլիսի 2-ը Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվում է շախմատի պատանիների աշխարհի գավաթը:
 
Մրցաշարը անցկացվում է 6 տարիքային խմբերով և յուրաքանչյուրում մասնակցում է 48 շախմատիստ՝ մինչև 8 տղաներ, մինչև 8 աղջիկներ, մինչև 10 տղաներ, մինչև 10 աղջիկներ, մինչև 12 տղաներ, մինչև 12 աղջիկներ:
 
Հայաստանը մրցաշարում ներկայացնում է Սոֆիա Բաղրամյանը, ով մասնակցում է մինչև 8 տարեկան աղջիկների խմբում:
 
Խաղերը մեկնարկում են ժամը 15:00-ին:
 
Խաղերին կարող եք հետևել այստեղ՝ https://www.chessfed.am/am/live/
 

  • Կիսվել: