ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Բասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականը 3-րդ տեղի խաղում պարտվեց Ալբանիային (տեսանյութ)

Բասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականը 3-րդ տեղի խաղում պարտվեց Ալբանիային (տեսանյութ)

Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականն ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:

Երրորդ տեղի համար խաղում Հայաստանի հավաքականը 53:79 հաշվով պարտվեց Ալբանիայի հավաքականին:

Հայաստանի կազմում ամենաշատ միավորները վաստակել են Հայկ Կարախանյանը և Սեբաստիան Հացակորզյանը:

Կարախանյանը վաստակել է 11 միավոր, 3 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 2 արդյունավետ փոխանցում, իսկ Սեբաստիան Հացակորզյանը վաստակել է 11 միավոր, 8 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 2 արդյունավետ փոխանցում:

Ստացած վնասվածքի պատճառով խաղին չեն մասնակցել թիմի առանցքային խաղացողներ Գրեգորի Ղազարյանը և Վիլյամ Ղարաբեկյանը:

  • Կիսվել: