Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվեց ԱՄԷ-ի մրցաշարի առաջին խաղում
Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականն ԱՄԷ-ում մեկնարկած միջազգային մրցաշարի առաջին խաղում 82-100 հաշվով պարտվել է այդ երկիրը ներկայացնող «Ալ Շարժա» թիմին:
Հայաստանի հավաքականը երկրորդ խաղը կանցկացնի օգոստոսի 28-ին և կմրցի Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականի դեմ:
Հայաստանի հավաքականն այս մրցաշարին մասնակցում է փորձարարական կազմով և առանց գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանի: