ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Բարսելոնան պայմանագիր է կնքել 17-ամյա ադրբեջանցի ֆուտբոլիստի հետ

Բարսելոնան պայմանագիր է կնքել 17-ամյա ադրբեջանցի ֆուտբոլիստի հետ

Ադրբեջանի մինչև 17 տարեկանների հավաքականի կիսապաշտպան Իբրահիմ Բաբաևը պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ։ Նա միացել է «կապտանռնագույնների» մինչև 17 տարեկանների թիմին և դառնալու է ակումբի ակադեմիայի անդամ, գրում է armsport.am-ը:  

Պայմանագրի ստորագրման արարողությանը ներկա են եղել «Բարսելոնայի» տնօրենների խորհրդի անդամ և երիտասարդական ֆուտբոլի տնօրեն Ժոան Սոլեր Ֆերրեն, ինչպես նաև կատալոնական ֆուտբոլի լեգենդ, Իսպանիայի քառակի չեմպիոն Խոսե Ռամոն Ալեքսանկոն։

Բաբաևը ծնվել է 2008 թվականին և արդեն հանդես է գալիս Ադրբեջանի երիտասարդական հավաքականում։ Մինչ «Բարսելոնայի» ակադեմիային միանալը նա խաղացել է շվեյցարական «Սերվետ» ակումբում, որի կազմում անցկացրած 25 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ։

 

  • Կիսվել: