կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
«Բարսելոնան» աջակցություն եւ համերաշխություն է հայտնել Ուկրաինային

«Բարսելոնան» աջակցություն եւ համերաշխություն է հայտնել Ուկրաինային

 

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան աջակցություն է խոստացել ուկրաինացի փախստականներին, որոնք կժամանեն Կատալոնիա։

«Ակումբի անունից մեր աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում ուկրաինացիներին։ Ուկրաինայում միշտ նկատել ենք մեր ակումբի երկրպագուների մեծ աջակցությունը։ Կիեւում ունենք պաշտոնական ֆան-ակումբի 28 անդամ, որոնք շարժման հարյուրավոր մասնակիցների հետ ներկայացնում են «Բարսելոնայի» արժեքները։

Մեր ակումբային համայնքում շատ են ուկրաինացի մարզիկները, որոնք օգնել են ընդլայնել ակումբի պատմությունը։ Հիմա նրանք տառապում են անարդար պատերազմի սարսափից։ Իմացեք, որ մենք ձեզ հետ ենք եւ կօգնենք մեր երկիր ապաստանելու ժամանած ուկրաինացիներին»,- ուղերձում նշել է Լապորտան։

Ռուսական զինված ուժերի ներխուժումն Ուկրաինա շարունակվում է արդեն 9 օր։

  • Կիսվել: