երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Բարսելոնա»-ն «Բավարիա»-ից կրած պարտությունից հետո կազատվի գլխավոր մարզչից

«Բարսելոնա»-ն «Բավարիա»-ից կրած պարտությունից հետո կազատվի գլխավոր մարզչից

Բարսելոնա» ակումբի ղեկավարությունը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում գերմանական «Բավարիա» ֆուտբոլային ակումբից 8։2 հաշվով կրած պարտությունից հետո  նախատեսում է ազատվել թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենից։ Այդ մասին հայտնել է ESPN` 

Հատկանշական է, որ մարզիչին փոխարինելու որոշումը կայացվել էր դեռ խաղից առաջ։

Ակումբում հույս ունեն հրավիրել մի մասնագետի, ում անունն ու համբավը խաղացողների մոտ հարգանք կառաջացնեն։ Նման թեկնածուներից կապտանռնագույնների նախկին ֆուտբոլիստներ Ռոնալդ Կումանն ու Չավի Էրնանդեսը։

Նշենք, որ օգոստոսի 14-ին «Բարսելոնա»-ն իր պատմության մեջ առաջին անգամ բաց թողեց 8 գնդակ Չեմպիոնների լիգայի շրջանակում: «Բավարիայից» կրած պարտությունը կատալոնացիներին վերջնականապես զրկեց այս մրցաշրջանում տիտղոս նվաճելու հնարավորությունից։ 2014-ից ի վեր առաջին անգամ թիմի ֆուտբոլիստները մնացին առանց մրցանակների:

  • Կիսվել: