կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Բարսելոնա»-«Գրանադա» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 3։3 հաշվով

«Բարսելոնա»-«Գրանադա» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 3։3 հաշվով

Իսպանիայի Լա լիգայի 24-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Գրանադային»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 3։3 հաշվով։

14-րդ րոպեին տանտերերից հաշիվը բացեց Լամին Յամալը։ Առաջին կեսի վերջնամասում հյուրերից գոլի հեղինակ դարձավ Ռիկարդո Սանչեսը։ Երկրորդ կեսի սկզբում արդեն հյուրերն առաջ անցան հաշվի մեջ․ աչքի ընկավ Ֆակունդո Պելիստրին։ 3 րոպե անց Ռոբերտ Լևանդովսկին հավասարեցրեց խաղի հաշիվը։

Եվս 3 րոպե անց Իգնասի Միկելի խփած գոլն առաջ մղեց հյուրերին։ 81-րդ րոպեին Յամալը դարձավ դուբլի հեղինակ և հաշիվը դարձրեց 3։3։

«Բարսելոնան» 51 միավորով 3-րդ տեղում է։ «Գրանադան» 13 միավորով 19-րդ տեղում է

  • Կիսվել: