երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ազգերի լիգա․ Իսպանիան խնդիրներ չունեցավ Շվեյցարիայում՝ 4:1

Ազգերի լիգա․ Իսպանիան խնդիրներ չունեցավ Շվեյցարիայում՝ 4:1

Ֆուտբոլի Ազգերի լիգայի երկրորդ տուրում Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը հյուրընկալվեց Շվեյցարիային եւ առավելության հասավ 4:1 հաշվով (տեսանյութ

4-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Իսպանիայի հավաքականի եւ Կատարի «Ալ Գարաֆայի» հարձակվող Խոսելուն։ 13-րդ րոպեին Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը խփեց հյուրերի երկրորդ գոլը։

20-րդ րոպեին հեռացվեց Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Ռոբին Լե Նորմանը։

41-րդ րոպեին Շվեյցարիայի հավաքականի եւ պորտուգալական «Բենֆիկայի» կիսապաշտպան Զեկի Ամդունին հրճատեց հաշվի տարբերությունը։

77-րդ րոպեին դուբլ ձեւակերպեց Ֆաբիան Ռուիսը, 80-րդ րոպեին հաշիվը 4:1 դարձրեց «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը։

A լիգայի չորրորդ խմբում Իսպանիան 4 միավորով երկրորդ տեղում է եւ 2 միավոր հետ է առաջատար Դանիայից, որն ավելի վաղ երկրորդ տուրում 2:0 հաշվով հաղթել էր սերբերին։

Շվեյցարիան երկու պարտությունից հետո վերջին տեղում է։

  • Կիսվել: