ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Ազարյանի դպրոցի կառուցումը ուղիղ կապված է աշխարհի չեմպիոնատի անցկացման հետ. Ավինյան

Ազարյանի դպրոցի կառուցումը ուղիղ կապված է աշխարհի չեմպիոնատի անցկացման հետ. Ավինյան

Դեկտեմբերի 17-ին Ծիծեռնակաբերդի սպորտային համալիրի տարածքում Ալբերտ Ազարյանի անվան Կապատանեկան մարզադպրոցի նոր շենքի կառուցման ծրագրի նախագծողի կողմից լրամշակված փաթեթը պաշտոնապես տրամադրվել է ԾԻԳ-ին և այսօր կամ ամենաուշը, վաղն առավոտյան, արդեն պարզ փորձաքննության արդյունքների հիման վրա կներկայացնենք համալիր փորձաքննության փաթեթը։ Այս մասին զեկուցվեց այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ:

Ի պատասխան քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Վերջապես... Խնդրում եմ հետևենք, որ համալիր փորձաքննության ընթացքը նույնպես սեղմ ժամանակում տեղի ունենա: Հասկանում եմ, որ որևէ մեկը չի ուզում որևէ սանտիմետր և միլիմետր խախտում անի և դա ողջունում եմ, բայց նաև կրկին անգամ շատ կարևոր է ժամանակը, որովհետև Ալբերտ Ազարյանի դպրոցի կառուցումը ուղղակիորեն փոխկապակցված է աշխարհի չեմպիոնատի անցկացման հետ Երևան քաղաքում:

Հետևապես մենք այստեղ շատ ավելի սեղմ ժամկետներ ունենք և այդ սեղմ ժամկետներում այս դպրոցը պետք է կառուցվի և մեկ անգամ չի որ հայտարարել եմ՝ խնդրում և կոչ եմ անում բոլոր այն կառուցապատող խոշոր ընկերություններին, որոնք այս սեղմ ժամկետներում իրատեսական են համարում իրենց ուժերով այս կառուցապատումն իրականացնել, մասնակցել կառուցապատման մրցույթին»

  • Կիսվել: