Այժմ մեզ անհրաժեշտ է հաղթել կիսաեզրափակչում․ Դեշամ
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը Եվրո-2024-ի քառորդ եզրափակչում Պորտուգալիային (0:0, 11 մետրանոցներ՝ 5:3) հաղթելուց հետո խոսել է կիսաեզրափակիչ դուրս գալու մասին։
«Մենք կիսաեզրափակչում ենք, բայց չենք կարող դա ընդունել որպես սովորական երևույթ, թեև վերջերս ընտելացել ենք այդ ամենին: Ուրախ էի քառորդ եզրափակիչ դուրս գալու համար, իսկ այժմ մեզ անհրաժեշտ է հաղթել կիսաեզրափակչում։
Մբապեն ակնհայտորեն հոգնած էր: Ես տեսա, որ նրա համար դժվար էր առաջին լրացուցիչ ժամանակում։ Նրան խաղի մեջ պահելն իմաստ չուներ, թեև նա 11 մետրանոցներ իրացնող հիմնական ֆուտբոլիստներից է: Մբապեն միշտ անկեղծ է եղել իմ և թիմի հետ։ Մի փոքր թարմություն բերելու որոշումն ինձ լիովին նորմալ է թվում»,- Դեշամի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը, փոխանցում է armsport.am-ը:
2024 թվականի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականը կխաղա Իսպանիայի հետ։ Հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ հուլիսի 9-ին։