երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Այս տարի, ինչպես միշտ, ծանրամարտը հայկական սպորտի գագաթնակետում է. Փաշիկ Ալավերդյան

Այս տարի, ինչպես միշտ, ծանրամարտը հայկական սպորտի գագաթնակետում է. Փաշիկ Ալավերդյան

Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը գոհ է անցնող տարում ծանրորդների գրանցած արդյունքներից:

«Այս տարի, ինչպես միշտ, ծանրամարտը հայկական սպորտի գագաթնակետում է: Հայաստանն ընդհանուր 185 մեդալ է նվաճել, որոնցից 97-ը նվաճել են ծանրորդները` մասնակցելով աշխարհի, Եվրոպայի առաջնություններին և Օլիմպիական խաղերին: Դրանից էլ բխում է գնահատականը, որ պետք է տանք ֆեդերացիայի աշխատանքին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչը:
 

Վերջինս շեշտեց, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է մարզաձևի նոր քաշային կարգերը, որոնք նաև Օլիմպիական խաղերում են լինելու` դրանք են` 61, 73, 89, 102 եւ +102 կգ:

«Ես գոհ եմ իմ կատարած աշխատանքից, քանի որ լավագույն մարզիկների թեկնածուների ցանկում 7 ծանրորդ է առաջադրված, որոնցից, գուցե, միայն 3 կլինեն տասնյակում: Իսկ ինչ վերաբերվում է աշխարհի առաջնությունում մեր մարզիկների ելույթներին, ես գոհ եմ նրանցից, քանի որ նրանք մեր ազգին ադրենալին տվեցին այս դժվարին ժամանակներում»,-ասաց նա:

Փաշիկ Ալավերդյանը նաև հայտնեց, որ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն այսուհետ հանդես կգա գերծանր քաշային կարգում:

  • Կիսվել: