երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այս տարի Երևան համայնքը նախատեսում է անցկացնել 15 միջազգային մրցաշարեր՝ տարբեր  սպորտաձևերում․ Ավինյան

Այս տարի Երևան համայնքը նախատեսում է անցկացնել 15 միջազգային մրցաշարեր՝ տարբեր սպորտաձևերում․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է նախորդ մի քանի օրերին մի քանի մարզաձևերում հայ մազրիկների փառահեղ ու հաղթական ելույթներին․
 
«Անցնող հանգստյան օրերին հայ մարզիկները տպավորիչ ելույթներ ունեցան մի քանի մարզաձևերում՝ գրանցելով բարձր արդյունքներ:
 
Այս տարի Երևան համայնքը նախատեսում է անցկացնել 15 միջազգային մրցաշարեր՝ տարբեր սպորտաձևերում, և ես լիահույս եմ, որ մեր մարզիկները կգրանցեն հերթական բարձր արդյունքները:
 
Շնորհավորում եմ մարզաշխարհի մեր ներկայացուցիչներին՝ տպավորիչ հաղթանակների առթիվ»,- գրել է նա:
 

  • Կիսվել: