երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ավարտվել է Ջրագնդակի 2019-2020 ՀՀ պատանեկան առաջնությունը

Ավարտվել է Ջրագնդակի 2019-2020 ՀՀ պատանեկան առաջնությունը

Ավարտվել է Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի կողմից անցկացվող «Ջրագնդակի 2019-2020 պատանեկան ՀՀ առաջնություն»-ը: Առաջնությանն աջակցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Համավարակի պատճառով հետաձգցած առաջնությունն ու տասնօրյա ուսումանմարզական հավաքն առաջին անգամ անցկացվել է «Հիլլզ» սպորտային համալիրում:

Տասը տարուց ավելի գործող Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի նպատակն է զարգացնել ջրագնդակ մարզաձևը և ներկայացնել Հայաստանը միջազգային ասպարեզում: Արդեն երեք տարի անընդմեջ ֆեդերացիանայս սպորտաձևում կազմակերպում է պատանեկան առաջնություններ, որի արդյունքում լավագույն մարզիկներն ընդգրկվում են ազգային հավաքականում:

Ջրագնդակի այս առաջնությանը մասնակցելէութթիմ, որոնցից մեկը Վանաձորից, մյուսները Երևանից էին:«Ջրագնդակի 2019-2020 պատանեկան ՀՀ առաջնություն»-ում հաղթող ճանաչվեց «ORWP Երևան» թիմը:

Ջրագնդակի ֆեդերացիայի և սպորտային համալիրի ղեկավար կազմը միջոցառման ավարտին մարզիկներին պարգևատրել են մեդալներով և պատվոգրերով: Հաջորդ շաբաթ «Հիլլզ» սպորտային համալիրում կմեկնարկի«Ջրագնդակի 2019-2020 մանկապատանեկան ՀՀ առաջնությունը»:

 

  • Կիսվել: