երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 2-րդ խաղափուլը

Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 2-րդ խաղափուլը

Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների 2-րդ խաղափուլը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Տղամարդկանց առաջնությունում նախօրեին հաղթել են Զավեն Անդրիասյանը և Մամիկոն Ղարիբյանը:

Էրիկ Չաքրյան - Ռոբերտ Հովհաննիսյան, Մանուէլ Պետրոսյան - Սամվել Տեր-Սահակյան, Տիգրան Հարությունյան - Արթուր Դավթյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Տղամարդկանց առաջնությունում 2-րդ խաղափուլից հետո առաջատարներն են Զավեն Անդրիասյանը, Մամիկոն Ղարիբյանը և Մանուէլ Պետրոսյանը, որոնք ունեն 1.5 միավոր:

Կանանց առաջնությունում հաղթել են Մարիա Գևորգյանը, Միլենա Գասպարյանը և Սուսաննա Գաբոյանը:

Մարիամ Ավետիսյան - Պոլինա Կոբակ, Աննա Խաչատրյան - Ալվարդ Ստեփանյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Կանանց առաջնությունում 2-րդ խաղափուլից հետո առաջատարներն են Մարիա Գևորգյանը և Միլենա Գասպարյանը, որոնք ունեն 2 միավոր:  

  • Կիսվել: