երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ավարտվեց աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունը. արդյունքներ

Ավարտվեց աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունը. արդյունքներ

Ավարտին մոտեցավ աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
 
Առաջնությանը մասնակցում էին 45 երկրների 206 շախմատիստներ:
 
Հաղթող դարձավ աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը, ով 21 հնարավորից վաստակեց 16 միավոր:
 
Լևոն Արոնյանը վաստակեց 14 միավոր և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:
 
Հայաստանի շախմատիստներից մրցանակային տեղ զբաղեցրեց Ռոբերտ Հովհաննիսյանը: Ռոբերտը վաստակեց 13 միավոր և զբաղեցրեց 26-րդ հորիզոնականը:
 
Տիգրան Պետրոսյանը վաստակեց 12.5 միավոր: Մանուել Պետրոսյանը՝ 12 միավոր:
 
Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/41KxYNp
 

  • Կիսվել: