երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Australian Open-ում

Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Australian Open-ում

Աշխարհի 71-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջան։

Սա էլինայի նորամուտն է այս մրցաշարում։

Այս մրցաշարում իր առաջին խաղում Ավանեսյանը հաղթանակ տարավ չինացի Չժուոքսուան Բայի նկատմամբ, որը WTA-ի դասակարգման աղյուսակում 87-րդ համարն էր (4:6, 7:5, 6:2): Խաղը տևեց 2 ժամ 27 րոպե։

Հաջորդ փուլում նա կհանդիպի Սակարի-Հիբինո զույգի հաղթողի հետ։

  • Կիսվել: