կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Ավանեսյանը դուրս է եկել որակավորման եզրափակիչ փուլ. Իսթբորն

Ավանեսյանը դուրս է եկել որակավորման եզրափակիչ փուլ. Իսթբորն

Աշխարհի 74-րդ ռակետ, թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Մեծ Բրիտանիայի Իսթբորնում (Մեծ Բրիտանիա) ընթացող WTA-500 մրցաշարի որակավորման եզրափակիչ փուլ, գրում է armsport.am-ը:

Կիսաեզրափակչի խաղում հայ թենիսիստուհին երկու սեթում 7:6 (7:1), 6:2 հաշվով հաղթել է աշխարհի 68-րդ ռակետ, դանիացի Կլարա Տաուսոնին։

Մարզիկները կորտում անցկացրել են 1 ժամ 18 րոպե։

Մրցաշարի գործող չեմպիոնն ամերիկացի թենիսիստուհի Մեդիսոն Քիսն է։

  • Կիսվել: