ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Australian Open. Կարեն Խաչանովի մրցակիցը մեկնարկում

Australian Open. Կարեն Խաչանովի մրցակիցը մեկնարկում

Աշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովը (Ռուսաստան) թենիսի Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում կմրցի աշխարհի 57-րդ ռակետ, գերմանացի Դանիել Ալտմայերի հետ, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը։

Տեղի է ունեցել «Մեծ սաղավարտ» շարքի առաջին մրցաշարի վիճակահանությունը։

2023թ․ Australian Open-ում Կարեն Խաչանովը հասել էր կիսաեզրափակիչ եւ պարտվել աշխարհի չորրորդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասին 6:7(2:7), 4:6, 7:6 (8:6), 3:6 հաշվով։ Հայ թենիսիստը վաստակել էր 925 հազար դոլար։

112-րդ Australian Open-ը կանցկացվի հունվարի 14-27-ը Մելբուրնում։

  • Կիսվել: