շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ATP-500․ Կարեն Խաչանովը կիսաեզրափակչում է

ATP-500․ Կարեն Խաչանովը կիսաեզրափակչում է

Համաշխարհային դասակարգման աղյուսակում 24-րդ տեղը զբաղեցնող հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը    դուրս է եկել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվող ATP-500 մրցաշարի կիսաեզրափակիչ։

Նա քառորդ եզրափակչում 6:1, 6:4 հաշվով պարտության է մատնել աշխարհի 41-րդ ռակետ, իտալացի Մատեո Բերետինիին։ Խաղը տևել է 1 ժամ 19 րոպե։

Կարեն Խաչանովը կիսաեզրափակչում կմրցի աշխարհի 10-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորի հետ։

  • Կիսվել: