կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Աթլետները Կոլումբիայում մասնակցել են աշխարհի երիտասարդական առաջնությանը

Աթլետները Կոլումբիայում մասնակցել են աշխարհի երիտասարդական առաջնությանը

Կոլումբիայի Կալի քաղաքում ավարտվել է աթլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

 Ստուգատեսին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները՝ ի դեմս եռացատկորդ Գոռ Հովակիմյանի և հեռացատկորդ Գոռ Բեգլարյանի, փոխանցում է armsport-ը։
 
Նրանք նախապատրաստվել էին Ֆրանսիայում ՝ տեղի ֆեդերացիայի հովանավորությամբ և մրցավայր էին մեկնել մարզիչ Արտյոմ Պողոսյանի գլխավորությամբ:
 
Գոռ Բեգլարյանը 7,46 մետր արդյունքով գրավել է 17-րդ տեղը, իսկ Գոռ Հովակիմյանը եռացատկել 15,20 մետր և զբաղեցրել 9-րդ հորիզոնականը։

  • Կիսվել: