հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Աստիճանաբար դառնում է անփոխարինելի․ Sky Sport-ը՝ Հենրիխ Մխիթարյանի  մասին

Աստիճանաբար դառնում է անփոխարինելի․ Sky Sport-ը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին

Իտալիայի սուպերգավաթի «Ինտեր» – «Լացիո» խաղից առաջ հեղինակավոր Sky Sport պարբերականն անդրադարձել է միլանյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որն ընթացիկ մրցաշրջանում թիմի ամենաշատ խաղաժամանակ ստացող ֆուտբոլիստն է:

«Միկի, Միկելե կամ Պիպո Ֆրանկոյի կրկնօրինակը, անվանեք նրան ինչպես ուզում եք, բայց Հենրիխ Մխիթարյանն աստիճանաբար դառնում է անփոխարինելի: Հայ ֆուտբոլիստն «Ինտերի» մեկնարկային կազմում է եղել Ա Սերիայի 20 խաղերից 19-ում, Չեմպիոնների լիգայի 6 խաղերից 5-ում, դարձել է 2 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ և ստացել է 1973 րոպե խաղաժամանակ:

Թեև նա 34 տարեկան է և այնքան էլ ամրակազմ չէ, բայց «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Արթուրի հետ միասին Ա Սերիայի երկու ամենաշատ մենապայքարներ հաղթած ֆուտբոլիստներից մեկն է: Հենց սա է պատճառը, որ «Ինտերը» երկարաձգեց Մխիթարյանի պայմանագիրը, իսկ Ինձագին շարունակում է նրան վստահել», – գրել է Sky Sport-ը:

  • Կիսվել: