կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստները

Աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստները

Անգլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) վարկածով ճանաչվել է աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։

Վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղը զբաղեցրել է Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ջամալ Մուսիալան։

Լավագույն եռյակը եզրափակում է իսպանացի կիսապաշտպան Գավին, ով ակումբային մակարդակում հանդես է գալիս կատալոնական «Բարսելոնայում»։

Հիշեցնենք, որ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի վարկածով (IFFHS) 2023 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը։

  • Կիսվել: