Արտյոմ Մաքսիմենկոն հեռացել է «Ուրարտուից»
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Արտյոմ Մաքսիմենկոն երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Ռուս ֆուտբոլիստն «Ուրարտու» էր տեղափոխվել 2023 թվականի ամռանը։
Մաքսիմենկոն «Ուրարտուի» կազմում ընդհանուր առմամբ 24 հանդիպման է մասնակցել` դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
«Ուրարտուն» շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստին ունեցած ելույթների ու նվիրված աշխատանքի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։