չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
Արթուր Միրանյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական

Արթուր Միրանյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական

Ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժի» նորեկ Արթուր Միրանյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

28-ամյա հարձակվողն Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմի կազմում կպատրաստվի Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի առաջիկա տուրերի խաղերին: Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 10-ին կհյուրընկալվի Ֆարերյան կղզիների ընտրանուն, իսկ հոկտեմբերի 13-ին Երևանում կընդունի Հյուսիսային Մակեդոնիային:

Նախորդ հավաքի ժամանակ Արթուր Միրանյանը չէր հրավիրվել Հայաստանի հավաքական, քանի որ չուներ ակումբ։ Նա 2019 թվականին է նորամուտը նշել ազգային թիմում, որի կազմում անցկացրել է 8 հանդիպում։

  • Կիսվել: