երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արթուր Դավթյանը փորձարկել է Տոկիո-2020-ի գործիքները

Արթուր Դավթյանը փորձարկել է Տոկիո-2020-ի գործիքները

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Արթուր Դավթյանը մրցավայրում փորձարկել է գործիքները:

Արթուր Դավթյանը Տոկիո-2020-ում առաջինը պայքարի մեջ կմտնի Հայաստանի 17 օլիմպիականներից և հանդես կգա հենացատկ և նժույգ թափեր վարժություններում: Հուլիսի 24-ին նա հանդես կգա որակավորման փուլում:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: 

  • Կիսվել: