երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արթուր Բազեյանը պարտվել է օլիմպիական վարկանիշային մրցաշարի երկրորդ մենամարտում

Արթուր Բազեյանը պարտվել է օլիմպիական վարկանիշային մրցաշարի երկրորդ մենամարտում

Իտալիայում անցկացվող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից երկրորդ մենամարտն է անցկացրել 57 կգ քաշային Արթուր Բազեյանը եւ պարտություն է կրել՝ չկարողանալով դուրս գալ 1/8 եզրափակիչ։ Նրա մրցակիցը պուերտոռիկացի Ժոզե Տիրադոն էր, որն առավելության է հասել 5:0 հաշվով։

Հայաստանի 10 մասնակիցներից պայքարը շարունակում են 1/8 եզրափակիչ դուրս եկած Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ) եւ Նարեկ Մանասյանը (92 կգ)։

Օլիմպիական ուղեգրեր կնվաճեն կիսաեզրափակիչ դուրս եկած բռնցքամարտիկները։

  • Կիսվել: