Արթուր Ալեքսանյանը՝ Օլիմպիական փոխչեմպիոն
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97կգ) օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի եզրափակիչում 4-1 հաշվով զիջեց իրանցի Մոհամադհադի Սարավիին ու նվաճեց արծաթե մեդալը։
Արթուր Ալեքսանյանը Ռիո-2016-ի ոսկե, Տոկիո-2020-ի արծաթե, Լոնդոն-2012-ի բրոնզե մեդալակիր է: Աշխարհի առաջնությունների քառակի (2014, 2015, 2017, 2022), Եվրոպայի առաջնության 7-ակի չեմպիոն է (2012, 2013, 2014, 2018, 2020, 2023, 2024):
Ավելի վաղ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր դարձավ 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը: