երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արթուր Ալեքսանյանը օլիմպիական խաղերից բացի` այլ բանի մասին չի մտածում

Արթուր Ալեքսանյանը օլիմպիական խաղերից բացի` այլ բանի մասին չի մտածում

Լուր է հրապարակվել, թե կառավարության բարձրաստիճան իմքայլականներ ու պատգամավորներ Գյումրիի օրը այցելելով հանրապետության երկրորդ քաղաք՝ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին համոզել են, որ նա Գյումրու քաղաքապետի ապագա ընտրություններում դառնա իրենց «սրտի թեկնածուն»:

Aravot.am-ը փորձեց այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ անձամբ Արթուր Ալեքսանյանից: Բայց քանի որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում խիստ սահմանված է, որ ըմբիշների եւ մարզիչների հետ կապ հաստատել հնարավոր է միայն լրատվական ծառայության միջոցով, դիմեցինք այդ ծառայության ղեկավար, մեր գործընկեր Կարեն Գիլոյանին: Կարճ Ժամանակ անց Կարեն Գիլոյանը մեզ տեղեկացրեց, որ անձամբ խոսել է Արթուրի հետ ու ստացել պաշտոնական հետեւյալ պատասխանը. «Դա անհեթեթություն է, քանի որ ես պատրաստվում եմ 2021 թվականին մասնակցել Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերին եւ որեւէ այլ բանի մասին չեմ մտածում»:

  • Կիսվել: