երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պետք է Ռուսաստանից լինել հաղթելու համար․ Արթուր Ալեքսանյանը հեգնել է մրցավարությունը

Պետք է Ռուսաստանից լինել հաղթելու համար․ Արթուր Ալեքսանյանը հեգնել է մրցավարությունը

Տոկիոյում ընթացող օլիմպիական խաղերի փոխչեմպիոն ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ռուսական Матч ТВ հեռուստաընկերության լրագրողի հարցին ի պատասխան մեկնաբանել է եզրափակիչ գոտեմարտը Ռուսաստանի ներկայացուցչի հետ։

«Պետք է Ռուսաստանից լինել հաղթելու համար», – ասել է Ալեքսանյանը։

Տեղեկացնենք, որ հայ ըմբիշը հրաժարվել է պարգևատրման արարողության ժամանակ արծաթե մեդալը կախել վզից։ Ալեքսանյանը դժգոհ է գոտեմարտի մրցավարների կայացրած որոշումներից։

  • Կիսվել: