ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Արթուր Ալեքսանյանը հաղթանակով է մեկնարկել. ԵԱ

Արթուր Ալեքսանյանը հաղթանակով է մեկնարկել. ԵԱ

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի եւ Եվրոպայի 5-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակով մեկնրակեց Զագրեբում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը 3:1 հաշվով հաղթեց աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, վրացի Ռոբերտ Կոբիաշվիլիին:

Արթուր Ալեքսանյանը նախորդ անգամ Եվրոպայի առաջնության մասնակցել է 2020 թվականին Հռոմում, որտեղ հռչակել է Եվրոպայի 5-ակի չեմպիոն:

 

  • Կիսվել: