երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Արտակ Դաշյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին

Արտակ Դաշյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին

«Նոայի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը վնասվածքի պատճառով չի միանա Հայաստանի ազգային հավաքականին, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

 

34-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Սլովակիան ներկայացնող «Ռուժոմբերոկի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆֆի պատասխան խաղում:

 

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 7-ին «Հանրապետական» ստադիոնում կընդունի Լատվիայի ընտրանուն, իսկ երեք օր անց կհյուրընկալվի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին:

  • Կիսվել: