հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Արսեն Զախարյանը վնասվածքից հետո մարզվում է անհատական ծրագրով

Արսեն Զախարյանը վնասվածքից հետո մարզվում է անհատական ծրագրով

Իսպանական «Ռեալ Սոսիեդադի» եւ Ռուսաստանի հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը ոտքի վնասվածքից հետո մարզվում է անհատական ծրագրով եւ անցնում է վերականգնողական փուլ, հաղորդում է Sport-express-ը։

Անցած շաբաթ Արսեն Զախարյանը չէր կարողացել մասնակցել ճապոնական «Գամբա Օսակայի» հետ ընկերական հանդիպմանը։ «Ռեալ Սոսիեդադը» հաղթել էր 1:0 հաշվով։

Արսեն Զախարյանը 2023թ․ օգոստոսից է հանդես գալիս «Ռեալ Սոսիեդադում», որի հետ մասնակցել է 40 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

  • Կիսվել: