կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արսեն Հարությունյանը ունի որակներ, որոնց շնորհիվ կարող է անակնկալի բերել ցանկացած աստղային մրցակցի․ UWW-ի անդրադարձը

Արսեն Հարությունյանը ունի որակներ, որոնց շնորհիվ կարող է անակնկալի բերել ցանկացած աստղային մրցակցի․ UWW-ի անդրադարձը

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) անդրադարձել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում փետրվարի 12-19-ին կայանալիք ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ֆավորիտներին։

«57 կգ քաշային կարգում կփորձի հաղթական ուղի վերադառնալ Զաուր Ուգիևը։ Բուխարեստում հաղթելու դեպքում նա կդառնա Փարիզ-2024-ի չեմպիոնության գլխավոր ֆավորիտը, եթե մեկնի Օլիմպիական խաղերին։

Սակայն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը նույնպես կձգտի նվաճել չեմպիոնի կոչումը։ 61 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնը տեղափոխվել է օլիմպիական քաշային կարգ և ունի որակներ, որոնց շնորհիվ կարող է անակնկալի բերել ցանկացած աստղային մրցակցի։ Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում նա 13-16 հաշվով պարտվել էր ճապոնացի Ռեյ Հիգուչիին՝ բրոնզե մեդալ նվաճելուց առաջ։

Քանի որ մի շարք ըմբիշներ որոշել են չանցնել քաշ գցելու բարդ գործընթացը, 65 կգ քաշային կարգի գլխավոր աստղերը կլինեն Շամիլ Մամեդովն ու Վազգեն Թևանյանը։ Այս երկուսը կլինեն ցանցի նույն կողմում, քանի որ Թևանյանը երրորդն է վարկանիշային աղյուսակում, իսկ Մամեդովը՝ 5-րդը։ Միկյայ Նաիմը (Բուլղարիա) և Էրիկ Առուշանյանը (Ուկրաինա) ևս կպայքարեն եզրափակիչ դուրս գալու համար»,- գրում է UWW-ի մամուլի ծառայությունը։

  • Կիսվել: