երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արսեն Հարությունը հաղթեց թուրք մրցակցին՝ դառնալով Եվրոպայի քառակի չեպիոն

Արսեն Հարությունը հաղթեց թուրք մրցակցին՝ դառնալով Եվրոպայի քառակի չեպիոն

Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ազատ ոճի 57 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Արսեն Հարությունյանը՝ եզրափակչում ջախջախիչ պարտության մատնելով թուրք Մուհամետ Քարավուսին։

Վճռորոշ գոտեմարոտւմ, սակայն, ավելի ուժեղ գտնվեց Արսեն Հարությունյանը՝ ընդամենը 52 վայրկյանում հաղթելով նույն 10։0 հաշվով և իր կարիերայում չորրորդ անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն։ 

Մինչև եզրափակիչ ճանապարհը Արսեն Հարությունյանը հաղթահարեց առանց մեծ դժվարությունների։ Նա պայքարը սկսեց քառորդ եզրափակչից և 10։0 հաշվով առավելության հասավ Ուկրաինայի ներկայացուցիչ Կամիլ Քերիմովի նկատմամբ։ Կիսաեզրափակչում էլ գրանցվեց նույն 10։0 հաշիվը․ 24-ամյա Արսեն Հարությունյանը ջախջախեց ադրբեջանցի Իսլամ Բազարգանովին։

Եզրափակչում Արսեն Հարությունյանի մրցակից, թուրք Մուհամետ Քարավուսը ևս եզրափակիչ էր հասել նմանատիպ հաշիվներով տարած հաղթանակներով՝ առանց մրցակիցներին միավոր տալու։

Վճռորոշ գոտեմարոտւմ, սակայն, ավելի ուժեղ գտնվեց Արսեն Հարությունյանը՝ ընդամենը 52 վայրկյանում հաղթելով նույն 10։0 հաշվով և իր կարիերայում չորրորդ անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն։ 

Արսեն Հարությունյանը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր նաև 2019, 2022 և 2023 թվականներին, սակայն այդ տարիներին նա հանդես է եկել 61 կգ քաշային կարգում։

  • Կիսվել: