չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արոնյանը՝ Goldmoney Asian Rapid արագ շախմատի գլխավոր մրցաշարի առաջատար

Արոնյանը՝ Goldmoney Asian Rapid արագ շախմատի գլխավոր մրցաշարի առաջատար

Առցանց անցկացվող Goldmoney Asian Rapid արագ շախմատի գլխավոր մրցաշարն ավարտվեց Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանի հաղթանակով:

Նշենք, որ այսօր կայացած 11-15-րդ տուրերում նա սկզբում հաղթեց իրանցի Ալիռեզա Ֆիրուջային ու ռուսաստանցի Դանիլ Դուբովին, ապա ոչ-ոքի խաղաց կանանց աշխարհի չեմպիոն Հու Յիֆանի, ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևի և ամերիկացի Վեսլի Սոյի հետ:

Լևոն Արոնյանը 15 հնարավորից վաստակեց 10,5 միավոր և միայնակ զբաղեցրեց 1-ին տեղը: Նրան հաջորդած Վլադիսլավ Արտեմիևը ետ մնաց ընդամենը կես միավորով: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը 9 միավորով գրավեց 4-րդ տեղը:

Առաջին ութ տեղերը գրաված շախմատիստները մտան փլեյ-օֆֆ, որտեղ հաղթողը կորոշվի նոկաուտ մրցակարգով:

 

 

  • Կիսվել: