հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Արոնյանը դուրս է եկել Airthings Masters-ի կիսաեզրափակիչ

Արոնյանը դուրս է եկել Airthings Masters-ի կիսաեզրափակիչ

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս է եկել Airthings Masters-ի կիսաեզրափակիչ:

«Արմենպրեսի» հաղորդմամբ` արագ շախմատի առցանց այս մրցաշարում Արոնյանը քառորդ եզրափակչում մրցում էր ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ: Խաղային երկրորդ օրվա երկու պարտիաներում Արոնյանը հաղթանակ է տոնել և երկու օրերի ընդհանուր արդյունքում դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ հայ գրոսմայստերը կմրցի Ֆրանսիայից Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ:

Airthings Masters-ը մեկնարկել դեկտեմբերի 24-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 200 հազար դոլար: Առաջին մրցանակակիրը կստանա 60000 դոլար:
 
Բացի Արոնյանից, Airthings Masters-ին մասնակցում են նաև Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Դանիլ Դուբրովը, Թեյմուր Ռաջաբովը, Ուեսլի Սոն, Անտոն Գուիջան, Մագնուս Կառլսենը, Անիշ Գիրին, Իան Նեպոմնյաշկին, Ալեքսանդր Գրիշչուկը և Պենտալա Հարիկրիշնան:
 
Մրցաշարը կեզրափակվի հունվարի 2-ին:

  • Կիսվել: