երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արման Ծառուկյանը պատրաստվում է Չարլզ Օլիվեյրայի դեմ մենամարտին

Արման Ծառուկյանը պատրաստվում է Չարլզ Օլիվեյրայի դեմ մենամարտին

UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը Red Corner MMA յութուբյան ալիքին տված հարցազրույցում նշել է, որ բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ թեթև քաշային կարգի առաջիկա մենամարտին նախապատրաստվելու հարցում իրեն օգնում է ռուս Ալեքսանդր Շաբլիյը:

«Սաշան մարզումների ընթացքում նմանակում է Օլիվեյրային, իսկ ես փորձում եմ անել այն, ինչ անում էր Կամարու Ուսմանը բրազիլացու դեմ մենամարտում։ Մենք ոչ միայն սպարինգ ենք անում, այլ անում ենք այն աշխատանքը, որը սովորաբար կատարում ենք մենամարտերի ժամանակ օկտագոնում։

Շաբլիյը թեթև քաշային կարգի ամենախելացի մարտիկներից մեկն է, և եթե մենամարտեր UFC-ում, այստեղ էլ լուրջ արդյունքներ կգրանցեր։ Կարծում եմ՝ եթե մենք միմյանց օգնելով առաջ շարժվենք, ես կարող եմ դառնալ UFC-ի չեմպիոն, իսկ նա՝ Bellator-ի հաղթող: Մենք լրացնում ենք միմյանց»,- հայտնել է 27-ամյա մարտիկը:

Հիշեցնենք, որ Ծառուկյանն Օլիվեյրայի հետ կմենամարտի ապրիլի 14-ին կայանալիք UFC 300 մրցաշարում: Հայ մարտիկը մինչև այժմ օկտագոնում անցկացրել է 24 մենամարտ, տարել 21 հաղթանակ և պարտվել երեք անգամ: Օլիվեյրան 43 մենամարտերից 34-ում հաղթել է, ունի 9 պարտություն:

  • Կիսվել: