Արինա Սաբալենկան դուրս եկավ կիսաեզրափակիչ․ US Open
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ։
Բելառուսի ներկայացուցիչը 7:6, 3:6, 7:6 հաշվով հաղթեց աշխարհի 6-րդ ռակետ, չեխ Լինդա Նոսկովային։
Արինա Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի Ջեսիկա Պեգուլա-Էմմա Նավարո դիմակայության հաղթողը։



