կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արեն Հակոբյանը 50 վայրկյանում նոկաուտի է ենթարկել բրազիլացի մարտիկին

Արեն Հակոբյանը 50 վայրկյանում նոկաուտի է ենթարկել բրազիլացի մարտիկին

Հայ մարտիկ Արեն Հակոբյանը Մոսկվայում անցկացված խառը մենամարտերի ACA 172 մրցաշարում 50 վայրկյանում նոկաուտի է ենթարկել բրազիլացի Գիլյարդ Մոտային (18-11-1):

Սա 30-ամյա Հակոբյանի չորրորդ անընդմեջ հաղթանակն է տիտղոսային մենամարտում Իմրան Բուկուևին պարտվելուց հետո։ Ընդհանուր առմամբ՝ հայ մարտիկն օկտագոնում անցկացրել է 20 մենամարտ, տարել 16 հաղթանակ, պարտվել երեք անգամ և գրանցել մեկ ոչ-ոքի:

  • Կիսվել: