ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Առավելագույնս խաղացինք. Մինասյան

Առավելագույնս խաղացինք. Մինասյան

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվել էր մոլդովական «Զիմբրուին»։

Մեր թիմը 3-0 հաշվով հաղթանակ տարավ։ Խաղից հետո լրագրողների հետ զրուցեց թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։

«Հաշիվը թող չշփոթեցնի, որովհետև դժվար խաղ ստացվեց մեզ համար։ Այդպես էլ սպասում էինք։ Բայց կարող եմ ասել, որ մենք մեր խաղը խաղացինք և կարողացանք անել այն, ինչ պլանավորել էինք։

Մենք դեռ մեր լավագույն մարզավիճակում չենք, որովհետև սա դեռ սկիզբն է։ Բայց մենք առավելագույնս խաղացինք։ Կարծում եմ՝ 2-րդ խաղը ևս մեզ համար դժվար կլինի։ Չպետք է թուլանանք»,- ասաց Մինասյանը։

  • Կիսվել: