հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Արարատը» ցավակցել է Նիկոլայ Ղազարյանի ընտանիքի անդամներին և հարազատներին

«Արարատը» ցավակցել է Նիկոլայ Ղազարյանի ընտանիքի անդամներին և հարազատներին

Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբբը ցավակցություն է հայտնել ակումբի լեգենդար խաղացող Նիկոլայ Ղազարյանի մահվան կապակցությամբ։

«Մեծ ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է Երևանի «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանը: Նա լեգենդար «Արարատ-73»-ի և հայկական ֆուտբոլի ամենասիրված ֆուտբոլիստներից էր:

Նիկոլայ Ղազարյանը 1973 թվականին «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, 1973 և 1975 թվականներին նվաճել է ԽՍՀՄ գավաթը:

1965-ից 1976 թվականներին ընդհանուր առմամբ «Արարատի» կազմում անցկացրել է 298 խաղի և դարձել է 67 գոլի հեղինակ:

Նիկոլայ Ղազարյանը ֆուտբոլասերների հիշողություններում կմնա իր հրթիռային արագությամբ մրցակցի պաշտպանությունը քանդելու ունակությամբ և իր մարդկային պարզ և բարի կերպարով:

Մեր ցավակցություններն ենք հայտնում Նիկոլայ Ղազարյանի ընտանիքի անդամներին և հարազատներին»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում:

  • Կիսվել: