«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում հաղթեց «Ռուսթավիին»
Հայաստանի գործող գավաթակիր «Արարատ-Արմենիան» վրացական «Ռուսթավիի» հետ ստուգողական խաղում հաղթել է 4։2 հաշվով։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Վարդան Մինասյանի սաներից աչքի են ընկել Արթուր Սերոբյանը Ալեքսիս Ռոդրիգեսը, Տենտոն Յեննեն ու Էրիկ Օկանսին։
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում կմրցի Քիշնևի «Զիմբրուի» հետ։ Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 25-ին Մոլդովայում, իսկ պատասխան խաղը Երևանում օգոստոսի 1-ին։