չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
«Արարատ-Արմենիան» լքում է պայքարն ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում

«Արարատ-Արմենիան» լքում է պայքարն ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում

Երևանի «Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում երեքական գնդակ փոխանակեց «Պուշկաշ-Ակադեմիայի» հետ, բայց չանցավ հաջորդ փուլ:

Առաջին կեսի ավարտից 5 րոպե առաջ Արթուր Սերոբյանը տուգանայինից շատ գեղեցիկ հարվածով խփեց պատասխան գնդակը, իսկ մի քանի քանի րոպե անց Հովհաննես Հարությունյանը գերազանց հարվածով անչափ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ՝ առաջ մղելով մեր թիմին։

Երրորդ ֆանտաստիկ գոլի հեղինակը Ջոնաթան Դուարտեն էր։

Ու թեև հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի հաշվով, բայց երկու խաղի արդյունքում «Արարատ-Արմենիան» պարտվեց 3։4 հաշվով։

  • Կիսվել: